Իրանն ու ՀՀ-ն մտադիր են ավելացնել գազի և էլէներգիայի փոխանակման ծավալները

Իրանն ու ՀՀ-ն մտադիր են ավելացնել գազի և էլէներգիայի փոխանակման ծավալները

PanARMENIAN.Net - Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները:

Ինչպես հայտնել է Mehr գործակալությունը, Զանգանեն այս հայտարարությունն արել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի հետ հանդիպման ավարտին:

Իր հերթին գազի արտահանման համար պատասխանատու իրանական NIGEC պետական ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռեզա Քերիմլին հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազամուղով կարելի է օրական 6 մլն խմ գազ առաքել, սակայն այսօրվա դրությամբ առաքվում է միայն 1 մլն խմ: «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանն այսօր չի կարող լիովին օգտվել գազամուղի թողունակությունից»,-մեջբերում է Քերիմլիին Press TV-ին:

Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն է: 2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ներով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է:Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով: Ըստ Հուշանգ Ֆելլահաթիանի, առաջիկա 2-3 ամիսներին բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, և կհայտնվի նոր ԷՀԳ կառուցման հնարավորություն, ինչը թույլ կտա ավելացնել իրանական գազի փոխանակման ծավալը Հայաստանից ստացվող էլեկտրաէներգիայի դիմաց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---