Պրահայի Սբ Հոգի կաթողիկ եկեղեցին փոխանցվել է հայ համայնքին

Պրահայի Սբ Հոգի կաթողիկ եկեղեցին փոխանցվել է հայ համայնքին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Պրահայի Սբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Այս մասին հաղորդել է չեխական «Օրեր» ամսագրի կայքը:

Իրադարձությանը ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն է դարձել չեխահայերի ցանկությունը, գրում է Tert.am-ը: Արարողությանը ներկա էին նաև Չեխիայի հոգևոր դասի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Մարեկ Բենդան, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

14-րդ դարում կառուցված Սբ Հոգու եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել էր ժամերգությամբ, գոհաբանական աղոթքով:

ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել չեխ ժողովրդին և կարդինալ Դուկային, փոխանցել է ՀՀ կառավարության շնորհավորանքները:

Ներկաներին իբրև օրվա հիշատակ բաժանվել են փայտե խաչեր։

Հայերը Պրահայում երբևէ եկեղեցի չեն ունեցել. վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող Պրահայի կաթոլիկ «Սուրբ Յիլիի» եկեղեցում։ Սբ Հոգի եկեղեցին գտնվում է Պրահա 1 թաղամասի Dušní 1083/7 հասցեում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---