Խնդրագիր` Քվեբեկում ավագ դպրոցներում Ցեղասպանության թեմային պարտադիր անդրադառնալու կոչով![]() 21 հոկտեմբերի 2015 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Քվեբեկ նախանգի Ազգային ժողովի պաշտոնական կայքը խնդրագիր է հրապարակել ցեղասպանության պատմության ուսուցումը Քվեբեկի ավագ դպրոցներում պարտադիր դարձնելու վերաբերյալ: Խնդրագրի տեքստում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով, որ ռասայական և մշակութային անհանդուրժողականությունը և խտրականությունը նախապայմաններ են հանդիսանում ցեղասպանության իրականացման համար, որը սահմանվում է որպես ռասայական, էթնիկ կամ մշակութային խմբի զանգվածային ոչնչացում, հաշվի առնելով, որ կրթությունը առանցքային դեր ունի խտրականությունը և ատելության գործողությունները մեր երիտասարդության շրջանում ճանաչելու և կանխելու, և այն, որ ցեղասպանությունների մասին գիտելիքը էական դեր ունի նման գործողությունները ապագայում կանխելու համար, հաշվի առնելով, որ Քվեբեկի զգալի թվով աշակերտներ չունեն որևէ գիտելիք անցյալի ու ներկայի ցեղասպանությունների վերաբերյալ` ներառյալ Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը և մեր Առաջին ազգերի (Կանադայի բնիկ հնդկացիներ) մշակութային ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ ցեղասպանության պատմության ուսուցումը Կանադայի ավագ դպրոցների ուսումնական պլանում ներկայումս պարտադիր չէ, և որ Ցեղասպանության պարտադիր ուսուցման հիմնադրամը կարող է նման դասընթաց տրամադրել դպրոցներում իրականացնելու համար, մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ազգային ժողովին և Կրթության նախարարին, որպեսզի նա Քվեբեկի բոլոր ավագ դպրոցներում ցեղասպանության պատմության ուսուցումը պարտադիր դարձնի` որպես միջոց հանդուրժող և խաղաղ հասարակություն ստեղծելու, որն ընդունում է բոլոր մշակույթները և կրոնները», գրում է ArmenianGenocide.org-ը: 2015-ի Ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»: Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |