Նախագահ. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի երաշխիք կդառնա

Նախագահ. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի երաշխիք կդառնա

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը:

Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Համագումարի օրակարգի շրջանակում ԵԺԿ մախագահի ընտրություններն են, կուսակցության նոր ծրագրի, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների քննարկումն ու հաստատումը: Հոկտեմբերի 21-22-ին համագումարի պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, նաև` փախստականների խնդիրները, տնտեսական ճգնաժամի հետևանքները և դրանց հաղթահարման հնարավորությունները: Անդրադարձ կլինի Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:

Սարգսյանը համագումարում հանդես է եկել ելույթով:

«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև գործակցության ապագա շրջանակի շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելը: Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք», - ասել է նախագահը:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

Նախագահի խոսքով՝ Հայաստանում ծարունակում են զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու դատական համակարգի անկախությունը:

«Այդ ուղղությամբ մենք մեծ քայլ ենք կատարել՝ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ մեր երկրում, ինչն իրականացնում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ գործակցությամբ: Եթե մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ հավանություն տա սահմանադրական փոփոխություններին, ապա Հայաստանը կիսանախագահական կառավարման մոդելից կանցնի խորհրդարանական մոդելի, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձնի իշխանության տարբեր թևերի փոխգործակցությունը, հիմքեր կստեղծի տնտեսության ավելի ինտենսիվ զարգացման համար, կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, կուժեղացնի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը», - ընդգծել է Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ հանրաքվեն դիտարկելու համար հրավիրվել են ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նախագահը նաև նշել է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Կարդացեք նաև՝ Փոխնախարար. ԵՄ հետ նոր համաձայնագրով փոխադարձ զրոյական մաքսատուրք չի կիրառվի

ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---