Սիրիայում ահաբեկիչները հայ կնոջ են սպանել

Սիրիայում ահաբեկիչները հայ կնոջ են սպանել

PanARMENIAN.Net - Սիրիայի Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում տարեց հայուհի է սպանվել։ Տեղեկությունը տարածվել է «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորման գործունեությունը դատապարտող ֆեյսբուքյան էջում, գրում է «Արևելքը»:

Սպանված կինը 60 տարեկան Մարի Մուսա Փանոսն է, ով պատերազմի ամենաթեժ պահերին անգամ հրաժարվել է լքել իր տունն ու հեռանալ շրջանից:

«Ալ Նուսրայի ճակատ»-ի ահաբեկիչները կրակ են բացել հայ կնոջ վրա. ավելի ուշ նա մահացել է:

Հոկտեմբերի 22-ին թուրք-սիրիական սահմանին զոհվել է հայ պատանի Արմեն Ժիրայրի Ավետիսյանը։

Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծին հայ պատանին փորձել է իր ծնողների հետ հատել սահմանն ու մտնել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցներից:

Հալեպում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով հայազգի մայր ու որդի են զոհվել՝ 59-ամյա Վերա Կիրակոսյան-Կենդիմյանը և 30-ամյա Հարութ Կենդիմյանը: Մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---