ANCA-ի պահանջը՝ հետաքննել Կոնգրեսի անդամների ֆինանսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ANCA-ի պահանջը՝  հետաքննել Կոնգրեսի անդամների ֆինանսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Արդարադատության վարչությանը կոչ է արել հետաքննություն սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր կապեր ունեցող ամերիկացիների խմբերի նկատմամբ: Այս մասին ասվում է Հայ դատի մամուլի հաղորդագրությունում:

Նշվում է, թե Կոնգրեսի էթիկայի գրասենյակը և Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը պարզել են, որ Կոնգրեսի 9 անդամ և աշխատակազմի ավելի քան 20 անդամ ճանապարհորդոության են մեկնել, որը ֆինանսավորվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Կոնգրեսի էթիկայի գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ այդ այցելությունների մասին անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել Էթիկայի հանձնաժողով, գրում է Aravot.am-ը:

USA Today պարբերականը բացահայտել է, թե Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած թուրքական կազմակերպությունները 2008-ից սկսած ԱՄՆ կոնգրեսականների 200-ից ավել գաղտնի այցելություններ են կազմակերպել Թուրքիա: Նշվում է, որ դրանք $800.000-ից ավել են արժեցել:

ԱՄՆ Արդարադատության վարչությանն ուղղված նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է. «USA Today-ի և Կոնգրեսի էթիկայի գրասենյակի հետաքննությունների շնորհիվ կատարված բացահայտումները ուշագրավ են: Մենք Արդարադատության վարչությունից պահանջում ենք այս խմբերի նկատմամբ, օրենքի լիարժեք կիրառմամբ, իրականացնել ամբողջական և մանրակրկիտ հետաքննություն»:

Նամակում նաև նշվում է, որ այդ խմբերի բացահայտված գործունեությունը անօրինական են և ակնհայտ արտաքին ազդեցության միջոցով հարվածում են ԱՄՆ սահմանադրական կառավարման հիմքերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---