ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ. Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ. Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծում է պահանջում, ու այդ լուծման որոնումները ձգձգվել են: Համապատասխան հայտարարությամբ, ռուսաստանյան «Խորհրդարանական թերթի» հաղորդմամբ, հանդես է եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում:

«Ընդ որում, հակամարտության լուծման ուժային մեթոդ գոյություն չունի, այն կարելի է հանգուցալուծել միմիայն խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Անդրադառնալով հայ-ռուսական փոխգործակցության այլ թեմաներին, Մատվիենկոն, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պիտի միավորեն ջանքերը միջազգային հարթակներում: Մատվիենկոն նկատել է, որ այսօր երկու երկրների օրենսդիրներն աշխատանքներ են տանում ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում գործող օրենսդրության կատարելագործման նպատակով:

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցով է գտնվում Հայաստանում նոյեմբերի 2-3-ին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---