Մոսկվա-Երևան ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մերձակայքում. 8 զոհ, 47 վիրավոր (թարմացված)

Մոսկվա-Երևան ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մերձակայքում. 8 զոհ, 47 վիրավոր (թարմացված)

PanARMENIAN.Net - Տուլա քաղաքի մերձակայքում վթարվել է Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը. վթարը տեղի է ունեցել «Դոն» դաշնային նշանակության մայրուղու 221-րդ կիլոմետրին:

Ինտերֆաքսի հաղորդմամբ, վթարի արդյունքում զոհվել է 8 մարդ, ևս 47-ը վիրավոր են: Նրանցից յոթի վիճակը գնահատվում է ծանր, տասինը` միջին ծանրության: Վիրավորները գտնվում են Ուզլովայա, Բոգորոդիցկ, Կիրեևսկ քաղաքների հիվանդանոցներում:

Ավտոբուսում գտնվել է 63 ուղևոր, հիմնականում` ՀՀ քաղաքացիներ: Երեխաներ նրանց թվում չեն եղել:

Վթարի մասին նախնական երկու վարկած է շրջանառվում. առաջինը, որ ավտոբուսի վարորդը քնել է մեքենայի ղեկին, երկրորդը՝ մեքենան անսարք է եղել: Ավտոբուսն, անցնելով մոտ 200 մետր, կողաշրջվել է:

ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունում գործում է թեժ գիծ` 8 (4872) 21-16-09 հեռախոսահամարով:

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է վթարի հետևանքով վիրավորների անունները,որոնցից 33-ը հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ:

Մասնավորապես, Ուզլովայա ԲԿ են հոսպիտալացվել.

Միշպիրյան Գևորգը (ծնվ. 1980թ.),Սարգսյան Սերյոժան (ծնվ. 1960թ.), Երեմյան Անուշավանը (ծնվ. 1960թ.),Նալբանդյան Սպարտակը (ծնվ. 1947թ.),Նահապետյան Հակոբը,Ունոսյան Լևոնը,Երանոսյան Անուշավանը,Մկրտչյան Սարգիսը,Օհանյան Ժորան, Օրոնիսյան Արթուրը, Հակոբյան Տիգրանը, Գրիգորյան Սաքոն, Սաֆարյան Կարենը, (ծնվ. 1985թ. ծանր), ևս երկուսի ինքնությունը ճշտվում է:

Կիրեևսկի ԲԿ են հոսպիտալացվելԹովմասյան Ռազմիկը (1981թ.),Անտոնյան Ռադիկը (1972թ.),Պաֆարյան Կարենը (1985թ.),Երեմիշյան Մարինեն (1961թ.),Ասրյան Ապրեսը (1966թ.),Աղաջանյան Սարգիսը (1950թ.),Սարգսյան Գայանեն,Մինասյան Հունանը (1989թ.),Խուրչուրյան Արմանը (1976թ.),Երեմյան Արմենը (1987թ.),Ղարաղանյան Սիմոնը (1975թ.),Դանիելյան Վովան (1976թ.)

Նովոմոսկովսկի ԲԿ են հոսպիտալացվել Հարությունյան Գայանեն (1975թ.),Գալստյան Արարատը (1992 թ.),Թադևոսյան Սելանը,Կոսոբողլյան Գարիկը,Չապորյան Քնարիկը,Ռումակյան Ժորան (1978թ.):

Մահացածների ինքնությունը դեռ պարզվում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---