Քաղավիացիա. Ստեփանակերտի օդակայանի շահագործումն անհնար է առանց պայմանավորվածության

Քաղավիացիա. Ստեփանակերտի օդակայանի շահագործումն անհնար է առանց պայմանավորվածության

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանը պատրաստ է թռիչքներ իրականացնել, սակայն փաստը նրանում է, որ ղեկավար մարմինները մինչ այսօր որոշում չեն ընդունել: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:

Նա հիշեցրել է, որ դեռ 2010-ի մայիսի 9-ին պետք է թռիչք կատարեին, որը վերջին պահին կասեցվեց:

Աթբաշյանը խուսափում է քաղաքական հարցերին անդրադառնալ, բայց կարծում է, որ խնդիրը Ադրբեջանի սպառնալիքներն են:

«Նրանք սպառնում են, ասում են ինքնաթիռը կխփենք»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Աթբաշյանը վստահ է, որ առանց քաղաքական պայմանավորվածության հնարավոր չէ ինքնաթիռ օդ բարձրացնել:

«Ֆրանսիայից երեք սենտորներ են եկել, գնացել են, նայել են օդանավակայանը, դիսպետչերականը, զարմացել են, որ Ստեփանակերտի օդանավակայնում սարքեր կան, որ Երևանը, Բաքուն չունեն։ Ամենաժամանակակից սարքերը դրել են, բայց օդանավակայանը չի աշխատում:

Ասում ենք, տեսեք մեր նման փոքր երկիրը ինչքան ծախս է արել, իսկ հիմա չենք աշխատում: Քաղաքացիական օդանավակայան ենք։ Ինչո՞ւ ադբեջանի ժողովուրդն իրավուքն ունի օգտվել ավիացիոն ծառայությունից, իսկ մենք՝ ոչ։ Ասացին, որ կրկնակի ստանդատներ են գործում քաղաքացիների իրավուքների», - եզրափակել է Աթբաշյանը:

Դեռևս 2011-ին Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար ԱրիֆՄամեդովը սպառնացել է, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, Ադրբեջանը հարվածներ կհասցնի ԼեռնայինՂարաբաղ ուղևորվող օդանավերին։

«Ստեփանակերտ» օդանավակայանը 50 տարվա ընթացքում երբեք չի դադարեցրել գործունեությունը: Ըստ Արցախի նախագահի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Դավիթ Բաբայանի՝ օդանավակայանը գործել է նաև խորհրդային տարիներին, իսկ այժմ, վերակառուցումից հետո դրա շահագործումը շարունակվում է: ԼՂՀ-ում կա փոքր ավիացիա, ուղղաթիռներ, որոնք թռիչքներ են կատարում: Փոքր ավիացիան օգտագործվում է գյուղատնտեսական ոլորտի կարիքների համար, ուղղաթիռները բեռներ են տեղափոխում, մարդկանց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---