Վարչապետ. Նպատակ ունենք ՀՀ-ում կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորել 4 նոյեմբերի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում նոյեմբերի 4-ին շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է: Նա կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: ՀՀ վարչապետ հովիկկ Աբրահամյանը 2015-ի հունիսին հայտարարել է, թե Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ Կառավարությունը պատրաստել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը շուտով կդրվի լայն մասնագիտական և հանրային քննարկման: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Հյս. Մակեդոնիայի ԱԳ փոխնախարար․ Հուսանք՝ Բաքուն կհասկանա և ի վերջո կստորագրի ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը Նա ընդգծել է, որ լավ խաղաղության համաձայնությունն այն է, երբ երկու կողմերն էլ գոհ են դրանից Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են ՔԿ․ Իշխանությունը զավթելու փորձ է եղել՝ մասնակիցները պատրաստվել են ՌԴ-ում, 3 ձերբակալված կա 4–ի հանդեպ հետախուզում է հայտարարվել |