$125.000 Կարոլան հիմնադրամից՝ Սիրիայի հայ համայնքին

$125.000  Կարոլան հիմնադրամից՝ Սիրիայի հայ համայնքին

PanARMENIAN.Net - Կարոլան հիմնադրամը, ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խնդրանքին, $125 հազար է նվիրաբերել Սիրիայի հայ համայնքին՝ կարիքավոր ընտանիքներին հատկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:

Կարոլան հիմնադրամը ղեկավարում է Թինա Կարոլանը և նրա զավակը՝ Ռիչարդը: Նրանց ընտանիքը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բարերարներից է:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---