Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի![]() 5 նոյեմբերի 2015 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ավարտին են մոտենում ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքի «Սանսեթ զբոսայգում» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման աշխատանքները: Ինչպես գրում է Asbarez-ը, հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին: Բացման արարողությանը կմասնակցեն արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը, արքեպիսկոպոս Մուշեղ Մովսիսյանը, պաշտոնական անձիք Հայաստանից և Լիբանանից, Լաս Վեգասի և Նեվադա նահանգի իշխանությունների ներկայացուցիչներ: 2015-ի հունվարին ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմել են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը տրամադրել է Հայ-ամերիկյան միությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա: «Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |