Լաթաքիան և Դամասկոսը հրթիռակոծվել են. Կան զոհեր ու վիրավորներ

Լաթաքիան և Դամասկոսը հրթիռակոծվել են. Կան զոհեր ու վիրավորներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին հրթիռակոծվել է սիրիական Լաթաքիան, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ահաբեկչական խմբավորումները բնակելի թաղամասերի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել. զոհերի թիվը հասնում է 23-ի, վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Շինություններին հասցվել է նյութական մեծ վնաս:

Հրթիռներից մեկը պայթել է Տիշրին համալսարանի մոտ, երկրորդը` իգական միջնակարգ դպրոցի հարևանությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զոհվածներն ու վիրավորները մեծամասամբ ուսանողներ են:

Այժմ Լաթակիայի կենտրոնը փակ է, փողոցները սակավամարդ են, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, հայտնել է գործակալության թղթակիցը դեպքի վայրից:

Նույն օրը Դամասկոսում բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով արձանագրվել է 1 զոհ, 5 վիրավոր, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---