ՌԴ ԱԳՆ-ն «հանգստացնում է» հայկական ԶԼՄ-ներին. ԼՂ հարցում իրավիճակը սրելու կարիք չկա

ՌԴ ԱԳՆ-ն «հանգստացնում է» հայկական ԶԼՄ-ներին. ԼՂ հարցում իրավիճակը սրելու կարիք չկա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շուրջ խոսակցությունները, որոնց համաձայն ՀՀ իշխանությունների հետ Լավրովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը։

Զախարովան նշել է, որ Լավրովը իր հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, ինչ նշվել է այդ հայտարարությունում։ Կարծում եմ, որ կարիք չկա սրելու իրավիճակը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմեք առաջին աղբյուրին՝ նախարարի հայտարարությանը, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սերտ կապեր է պահպանում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը կարգավորման հարցում անփոփոխ է։ Մենք դա բազմիցս ենք վերահաստատել։ Հուսով եմ, որ մեր դիրքորոշումը կհանգստացնի հայաստանյան լրատվամիջոցներին»,- ասել է Զախարովան։

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

Կարդացեք նաև՝ ՀՀ ԱԳ փոխնախարար. ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում որևէ բաղադրիչ առանձնացնելն անընդունելի է

Բաբայան. ԵԱՀԿ ՄԽ միջնորդների համար խմբի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---