ՀՑԹԻ փոխտնօրենը՝ Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության հանձնաժողովի կազմում

ՀՑԹԻ փոխտնօրենը՝ Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության հանձնաժողովի կազմում

PanARMENIAN.Net - Ցեղասպանագիտական միջազգային ընկերակցության Բանաձևերի հանձնաժողովում է ընդգրկվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԹԻ պաշտոնական կայքը:

Կազմակերպության նշված հանձնաժողովի մյուս անդամներն են ճանաչված ցեղասպանագետներ Ջոյս Ասփելը, Դանիել Ֆեյերսթայնը, Ջութթա Լինդերտը, Ռաֆիկի Ուբալդոն:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1994-ին: Գործունեության հաջորդ տարվանից գիտաժողովներ է անցկացրել ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանում: Այս տարի ՀՑԹԻ-ին Երևանում հուլիսի 8-ից 12-ը հյուրընկալեց «Քսաներորդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով ընկերակցության երկամյա, 12-րդ գիտաժողովը:

Սուրեն Մանուկյանը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի տնօրենն էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---