Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում հայ խաղաղապահներին![]() 8 դեկտեմբերի 2015 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար տիկին Ուրսուլա վոն դեր Լեյենը: Նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և գործակցության համար: Նշել է, որ Հայաստանը ունենալով կայունության և խաղաղաության ապահովման գործում մեծ փորձ` համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի: Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |