Կոնգրեսական Ռոյսն Ուորլիքի հետ կքննարկի Բաքվի ագրեսիայի դեմ քայլեր ձեռնարկելու հարցը![]() 10 դեկտեմբերի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատրաստվում է հատուկ ճեպազրույց կազմակերպել, որի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ կքննարկի ԼՂ սահմանային գոտում ադրբեջանական ագրեսիայի ընդարձակման, ինչպես նաև բռնությունների կասեցմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկելու հարցերը: Ճեպազույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու ավելի վաղ` հոկտեմբերի 26-ին, Ռոյսի, բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնջլի և նրանց 80 այլ գործընկերի կողմից ամերիկացի համանախագահին ուղղված նամակին, որում պաշտոնյաններն առաջարկում են 3 հիմնական քայլ` ԼՂ սահմանային լարվածությունը թուլացնելու և բռնության դեպքերը հնարավորինս կանխելու համար, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը: Կոնգրեսականների հղած նամակում ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվում է համոզել հակամարտող կողմերին դիպուկահարներին հեռացնել սահմանային գոտուց, ավելացնել շփման գծում ԵԱՀԿ ներկայացուցիչների քանակը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական համակարգեր տեղադրել, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից է արձակվում կրակը: Ռոյսը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը կողմ են հանդես եկել այդ նախաձեռնություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Կոնգրեսականը հիշեցրել է, որ օրերս ադրբեջանական տանկը կրակ է բացել, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է 24-ամյա Գարիկ Ավանեսյանը։ Դեկտեմբերի 9-ին հակառակորդն 1994-ի զինադադարի կնքումից հետո առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |