Զեկույց. 10 տարում ՀՀ-ից ապօրինաբար $9.8 մլրդ է դուրս բերվել

Զեկույց. 10 տարում ՀՀ-ից ապօրինաբար $9.8 մլրդ է դուրս բերվել

PanARMENIAN.Net - 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել $9.833 մլրդ: Այսպիսի տվյալներ են բերված կապիտալի ապօրինի արտահոսքի համաշխարհային հոսքերը հետազոտող ամերիկյան Global Financial Integrity կազմակերպության զեկույցում:

Global Financial Integrity մեթոդաբանությունը հաշվի է առնում երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցները` արտահանվող կամ ներմուծվող ապրանքների հայտարարագրված արժեքի գերազանցման կամ նվազեցման ճանապարհով: Խարդախության այս տեսակով է կատարվում կապիտալի արտահոսքի գրթե 84 տոկոսը:

Տարեկան Հայաստանից դուրս է բերվում միջինը 980 մլն դոլար: Այս ցուցանիշով Հայաստանը վերջինն է Հարավային Կովկասի հանրապետությունների թվում: Վրաստանից ամեն տարի ապօրինի ճանապարհով դուրս է բերվում 1,5 մլրդ դոլար, Ադրբեջանից` 9,5 մլրդ դոլար:

Համաշխարհային մասշտաբով կապիտալի արտահոսքը 2004-2013 թթ. հասել է 7,7 տրիլիոն դոլարի: 2013-ին զարգացող երկներից դուրս է բերվել $1.1 տրիլիոն: Կապիտալի արտահոսքի քանակով աշխարահի առաջատարներն են Չինաստանը և Ռուսաստանը` տարեկան $140 և $ 105 մլրդ համապատասխանաբար:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն 2014-ին կազմել է $10.88 մլրդ: .

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---