Երևանի Կապույտ մզկիթն իր տարածքով 99 տարով կհանձնվի Իրանին

Երևանի Կապույտ մզկիթն իր տարածքով 99 տարով կհանձնվի Իրանին

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում որոշվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Երևանի Կապույտ մզկիթն իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով համարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը և դրա տնօրինման լիազորությունը վերապահել մշակույթի նախարարությանը։ Նույն որոշմամբ` hուշարձանն ու հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով հանձնվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը: Այն օգտագործվելու է որպես մշակութային կենտրոն, հայտնում է Armenia Today-ը:

Հուշարձանը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսաանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---