ՀՀ պատվիրակությունը ՆԱՏՕ-ում ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ պատվիրակությունը ՆԱՏՕ-ում ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե + Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2014-2015թ. գնահատման զեկույցը:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Փոխնախարար Հովակիմյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2016թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյի և Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն առաքելություններին:

Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանը մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը: Վերջերս հայ խաղաղապահներ տեղակայվեցին նաև Լիբանանում:

Իր հերթին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը խոսել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, բարեվարքության ամրապնդման ծրագրի իրականացման և Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով նաև նոր ծրագրեր նախաձեռնելու կարևորությունը:

Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաև ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվել է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Այնուհետև ելույթներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում և իրենց աջակցությունը հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Փոխնախարարները պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների բազմաթիվ հարցերի:

Նիստից հետո փոխնախարարները հանդիպել են Քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնական դեսպան Թերի Ստամատոպուլոսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

Այցի շրջանակներում փոխնախարարներ Հովակիմյանը և Տոնոյանը հանդիպել են նաև Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Մարիետ Շուրմանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման շուրջ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2016թթ. շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը:

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի պաշտպանության պլանավորման ստորաբաժանման նորանշանակ տնօրեն Փոլ Սեվերոյի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---