Պերմյակովի արտագնա դատավարությունը հրապարակային է լինելու

Պերմյակովի արտագնա դատավարությունը հրապարակային է լինելու

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցկացվելու է հրապարակային: Այս մասին հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Արտագնա նիստեր հրավիրելու գործնական հիմքեր մենք ունենք և այսօր էլ բազմաթիվ նիստեր արտագնա անցկացվում են զորամասերում: Անկախ նրանից՝ դա զորամասո՞ւմ է, թե՞ Կենտրոն վարչական շրջանի դատարանում՝ հրապարակայնությունը երաշխավորվելու է նույնկերպ ինչպես մեր ցանկացած դատական նիստերի դահլիճում», - ասել է դատախազը, գրում է Panorama.am-ը:

Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին ժամը 12-ին:

Դատական արտագնա նիստը տեղի կունենա 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Ամիսներ առաջ ռուսական կողմը հայկական կողմին փոխանցեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործը՝ բաղկացած 9 հատորից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---