Սիրիական բանակն ազատագրել է Քեսաբ-Լաթաքիա մայրուղին![]() 14 դեկտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին սիրիական բանակն ազատագրելով Քեսաբի մերձակայքում գտնվող «Զահի» լեռնագագաթը, ազատագրել է նաև Քեսաբ-Լաթաքիա մայրուղու բոլոր այն բլրներն ու անտառները, որոնք ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են դիտուկահարների տեղակայման և շրջանը հրթիռակոծելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը: Բացվել է նաև «Քասդալ Մուաֆ» մայրուղին՝ մինչև Քեսաբի սահմանային կետը: Երեք տարի փակ մնալուց հետո դեկտեմբերի 12-ին առաջին անգամ ավտոբուսները Լաթաքիայից Քեսաբ ուղևորվել են այդ մայրուղով: Սիրիական բանակը ներկայումս վերականգնում է մայրուղին՝ ականազերծելով, ասֆալտապատելով այն, մինչև պաշտոնապես մայրուղին հայտարարվի ապահով տարածք: Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք: 2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |