Բուլղարիան ավելացնում է մուտքի արտոնագրերի դիմաց գանձումը ՀՀ քաղաքացիների համար

Բուլղարիան ավելացնում է մուտքի արտոնագրերի դիմաց գանձումը ՀՀ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ից Բուլղարիան ավելացնում է մուտքի արտոնագրերի և ծառայությունների համար նախատեսված գանձումը մի շարք երկրների քաղաքացիների համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Բուլղարիայի մուտքի արտոնագրերի կենտրոնը: Գների աճի պատճառը «եվրոյի փոխարժեքի փոփոխությունն է ռուբլու համեմատ»:

Վերջին անգամ նման փոփոխություն տեղի էր ունեցել 2015-ի օգոստոսի 24-ին:

Այսուհետ գանձումը մուտքի արտոնագրի համար ՌԴ, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար կկազմի 2 695 рублей (մոտ 18 300 դրամ): Նախկին գինը մոտ 2 520 ռուբլի էր` մոտ 17 հազար դրամ: Հրատապ վիզան ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների համար կարժենա 5390 ռուբլի: Յուրաքանչյուր հայտատուից լրացուցիչ գանձվում է ծառայության գումար` մոտ 1463 ռուբլի:

Բուլղարիա մուտքի արտոնագիր ստանալու համար պահանջվում է 4 աշխատանքային օր, դիմումի հանձնման օրը չհաշված:

Բուլղարիայի մուտքի արտոնագրերի կենտրոններ են աշխատում ՌԴ 20 քաղաքում: Ապրիլին Բուլղարիայի մայրաքաղաքը ճանաչվել է ամենաէժան հյուրանոցներով քաղաքը: Սոֆիայում գիշերակացի միջին արժեքը 6970 ռուբլի է (մոտ 47 հազար դրամ):

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---