ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից, «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (52 արկ), 82 (26 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (3 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1100 կրակոց:

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը հրադադարը խախտվել է մոտ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (130 արկ), 82 (13 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---