Հայաստանում ռուսական ռազմակայան ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով է համալրվել

Հայաստանում ռուսական  ռազմակայան ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով է համալրվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Ուղղաթիռները Հայաստան են գործուղվել Կուբանից:

«Բանակային ավիացիայի 6 միավոր ժամանակակից Մի-24Պ գրոհային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռ է տեղափոխվել Հայաստան Կրասնոդարի մարզի ռազմական օդանավակայանից: Այժմ Անդրկովկասի ռուսական միավորումը բանակային ավիացիայի ուղղաթիռների էսկադրիլիա ունի, կատարվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքման աշխատանք»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով:

Դեկտեմբերին սկզբին 7 ժամանակակից հարվածային Մի-24Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ տեղակայվեց ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Այն ժամանակ էլ հայտարարվեց, որ մինչև տարեվերջ Հայաստան կառավքի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան կազմավորվել է 1995-ին։ 1998-ին ՌԴ-ն ավիաբազայում տեղակայեց 4–րդ սերնդի ՄիԳ–29 տեսակի բազմաթիրախային կործանիչները։ 2001-ին «Էրեբունիում» կազմավորվեց ավիացիոն կայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---