«ՎՏԲ-Հայաստան» բանկի դեմ ամերիկյան պատժամիջոցներ կկիրառվեն

«ՎՏԲ-Հայաստան»  բանկի դեմ  ամերիկյան պատժամիջոցներ կկիրառվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լրացրել է Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ հակառուսաստանյան պատժամիջոցների ենթարկվելիք անձանց ու կազմակերպությունների ցուցակները:

Ցուցակում են ընդգրկվել 34 ֆիզիկական և իրավաբանական անձինք: Նրանց թվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկն ու ՎՏԲ-ի ավստրիական, վրացական, ադրբեջանական, բելառուսական մասնաճյուղերը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ 2014 թվականին` ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում պատերազմի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով:

Պատժամիջոցների ենթարկվելիք ընկերությունների ցուցակում են ներառվել նաև մի շարք այլ ընկերություններ, մասնավորապես` Սբերբանկի ու ՎՏԲ-բանկի ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները, «Yandex-Money» համակարգը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---