Մամեդյարով. Պետք է ակտիվացնել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման առաջարկների շուրջ![]() 25 դեկտեմբերի 2015 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը կոչ է արել ակտիվացնել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին դրված առաջարկների վրա՝ «ԼՂ հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխության համար»: «Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներում են, չեն լռի զենքերը, չի լինի հետևողական խաղաղության ապահովում», - ասել է Մամեդյարովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Խոսելով հրադադարի ռեժիմի խախտումների մասին՝ Մամեդյարովը նշել է, որ 1994-ին ուժի մեջ մտած հրադադարից հետո «կրակոցներն ու զոհերն ավարտ չեն ունեցել: Պատերազմն արդեն 20 տարի շարունակվում է, շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նման է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին»: Մամեդյարովը չի անդրադարձել վերջին ամիսներին քննարկվող՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը Բեռնում կայացած Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպման օրակարգային հարցերից էր: Բեռնի հանդիպման մասին Մամեդյարովն ասելի միայն, թե դա «նշանակալի իրադարձություն» էր: Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է նաև Կրեմլի գլխավորած դաշինքին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին՝ ասելով, որ չնայած պաշտոնական առաջարկ չեն, օրակարգում նման հարց չունեն, բայց անդամակցությունը ԵՏՄ-ին չեն բացառում և անգամ ունեն իրենց պայմանները: Ադրբեջանը վերջին շրջանում, մասնավորապես՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, կրկին ինտենսիվացրել է հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղյան հակամարտության գոտում: Շեշտակի աճած գնդակոծություններին, ականանետերի ու նռնականետերի կիրառմանը զուգահեռ, Ադրբեջանը մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձեր է կատարել շփման գծի տարբեր ուղղություններում, որոնց հետևանքով երկու կողմերը կրել են զոհեր: Բացի այդ, Ադրբեջանը զինադադարից առաջին անգամ սկսել է տանկեր կիրառել. դեկտեմբերի 13-19 ընթացքում գրանցեվել է երեք նման դեպք, իսկ դեկտեմբերի 20-21-ին Հադրութի ուղղությամբ կիրառվել է 122-մմ հաուբից-հրանոթ: Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի: Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե: Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |