Ամփոփում. 2015-ին գյուղատնտեսության բոլոր ոլորտներում աճ կար![]() 28 դեկտեմբերի 2015 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 2015-ը բարեհաջող տարի է գյուղատնտեսության համար, բոլոր ոլորտներում ունենք աճ: Այս մասին լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Տարին կարելի է համարել բարեհաջող տարի, որովհետեւ կլիմայական պայմանները նպաստավոր էին, օգնեցին: Ես գնահատում եմ գյուղացիների քրտնաջան աշխատանքը, որովհետեւ եթե չաշխատեն, ինչքան էլ տարին լավը լինի, արդյունք չենք կարողանա ապահովել», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ հունվար-նոյեմբեր ամսվա արդյունքներով գյուղոլորտում 931.4 մլրդ դրամի համախառն արտադրանք է եղել, 11.6%-ով աճել է գրանցվել 2014-ի համեմատ: «Տարիներ շարունակ մեր հողերը չէին օգտագործվում, այս 5 տարվա ընթացքում կարողացանք լրացուցիչ հողեր մշակել: 18 հազար 500 հա մշակել ենք միայն այս տարի»,- ասել էնախարարը՝ վստահեցնելով, որ ամեն տարի չմշակվող հողերի ծավալները պետք է պակասեցնեն, գրում է Aravot.am-ը: Նա նշել է նաև, որ գյուղատնտեսական ոլորտի բոլոր ճյուղերում առաջընթաց կա. ինչպես բուծաբուծության, այնպես էլ անասնապահության ոլորտում. «142 համայնքում ունենք ստեղծված կոոպերատիվներ: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը մենք կապում ենք կոոպերատիվների զարգացման հետ, գյուղացիների միավորման, հողերի միավորման հետ, որը կամավոր սկզբունքներով է լինելու: Ստեղծված կոոպերատիվներն ապացուցել են իրենց արդյունավետությունը»: Նախարարը խոսել է նաև խնդիրների մասին. «Ունեինք թերացումներ, որոնք կապված են վերամշակման հետ: Խաղողի մթերման հարցում ունեցանք դժվարություններ, եղան բողոքներ, դժգոհություններ գյուղացիների կողմից: Սակայն կառավարութան կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բոլոր մթերող կազմակերպությունները խաղողի ամբողջ արտադրանքը մթերեցին: Ճիշտ է, գների առումով իջեցումներ եղան, բայց կարեւորն այն էր, որ խաղողի բերքը չմնաց դաշտերում»: Նախարարը նաև նշել է, որ մթերող կազմակերպությունները ռուբլու արժեզրկման հետ կապված արտահանման խնդիրներ ունեցան: Լրագրողների դիտարկմանը՝ ձկնաբույծներից դժգոհություններ են հնչում, որոշ տնտեսություններ փակվել են՝ նախարարն ասել է. «Ավելի շատ բացվել են, քան փակվել, այնպես չի, որ միայն փակվում են: Տնտեսություններ կան, որոնք փոքր են, փակվում են»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |