Վարչապետն ամփոփում է. 2015-ին կարևորագույն 3 իրադարձություն է եղել29 դեկտեմբերի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով անցնող տարին, առանձնացրել է երեք կարևորագույն իրադարձություն: «Առաջինը` տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններն և ապահովել տնտեսական աճ»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Վարչապետը նշել է, որ 2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3%, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում՝ բացասական տնտեսական աճի ցուցանիշներ: «Աճ կա արդյունաբերությունում` 4,6%, գյուղատնտեսությունում` 11,6%, ծառայությունների ոլորտում՝ 3%: Գնաճի ցուցանիշը 2014-I համեմատ կազմել է 1,9%, միջին գնաճը՝ 4,1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5%-ով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների մոտ $500 միլիոնով անկման պարագայում»,-տեղեկացրել է Աբրահամյանը: Երկրորդ կարևորագույն նվաճումը վարչապետը համարել է Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, անկասկած հիմք է հանդիսանալու հայրենիքի բարեկեցության և կայուն զարգացման համար: Վարչապետը նշել է նաև, որ 2015-ին ՀՀ ԵՏՄ կազմում է: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել են մոտ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի երկու տոկոսանոց անկում, մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են, որ միանալով ԵՏՄ-ին, ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը», - նկատել է Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր: Աբրահամյանի խոսքով՝ որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու հայտարարում է, որ Կառարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |