ԵՏՄ երկրներին թույլատրվել է ապրանքներ մատակարարել ՌԴ պաշտպանության համար

ԵՏՄ երկրներին թույլատրվել է ապրանքներ մատակարարել ՌԴ պաշտպանության համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը թույլ է տվել Եվրասիական տնտեսական միության երկրների արտադրողներին ապրաքններ մատակարարել ՌԴ պաշտպանության և անվտանգության համար: Համապատասխան փաստաթուղթը ՌԴ կառավարությունը հրապարակել է հունվարի 5-ին:

ԵՏՄ անդամ երկրների կառավարություններին տրամադրվում է ազգային ռեժիմ այն ապրանքների մասով, որոնք ընդգրկված են սահմանափակող միջոցների ցանկում: Միաժամանակ ազգային ռեժիմից 2 տարով հանվում են այն ապրանքները, որոնք ընդգրկված չեն առանձին ցանկում: Խոսքը ՌԴ կառավարության 2013թ. որոշման մասին է: Այն ներառում է ձուլման մեքենաներ, մետաղների մշակման համար նախատեսված հաստոցներ: Բացի այդ, փաստաթուղթը ներառում է չափիչ և հսկիչ սարքեր, ինչպես նաև սարքեր, որոնք չափում են երկրաչափական մեծություններ, հայտնում է abnews.ru-ն :

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միվորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---