Վրաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսիի հայկական եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին![]() 7 հունվարի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Թբիլիսիում հայկական Սբ Գևորգ եկեղեցի և մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին: Խիդաշելիին ուղեկցել են ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Խիդաշելին նշել է, որ Վրաստանի բանակում ծառայում են նաև Վրասանում ապրող հայեր և իր պարտքն է եղել շնորհավորել նաև նրանց տոնի կապակցությամբ, գրում է Razm.info-ն: «Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Աստծո հայտնության տոնը: Ես ուզում եմ շնորհավորել մեր էթնիկ հայ քաղաքացիներին` մաղթելով խաղաղություն, երջանկություն և հաջողություններ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հայ զինծառայողներին, ովքեր ծառայում են մեր երկրին», - ասել է Խիդաշելին: Պատարագից հետո Խիդաշելին հանդիպել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Վերջինս Խիդաշելիին նվիրել է սրբապատկեր: Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան տոնի առթիվպատարագ է մատուցվել նաև Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում :
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |