Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը նվազել է

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը նվազել է

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 488.5 հազար քաղաքացի: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական վիճակագրության մեջ:

Նրանցից 321.7 հազարը տղամարդ է, 166.8 հազարը` կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը (394.6 հազար մարդ) աշխատունակ է` 18-59 տարեկան:

2014-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով, ՌԴ-ում կար ՀՀ մոտ 514.5 հազար քաղաքացի: Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների առյուծի բաժինը`ավելի քան 431 հազարը, 18-59 տարեկան:

Այդպիսով` ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը կրճատվել է 26 հազարով: Ընդ որում, աշխատունակների քանակը նվազել է 37 հազարով:

2015-ի հունվար-նոյեմբերին որպես մասնավոր տրանսֆերտ Հայաստան է փոխանցվել $ 1.097մլրդ, որից $ 835.5 մլն-ն` Ռուսաստանից: Ամբողջ 2014-ի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել մոտ $ 1.434 մլրդ, ինչը կազմում է դրամական փոխանցումների 83%-ը:

2015-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում է գտնվել Ադրբեջանի 530 հազար բնակիչ (2014-ին` մոտ 600.000) և Վրաստանի մոտ 31 հազար քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---