Թուրքիայում Դերսիմի ջարդերից փրկված հայերի մասին գիրք է հրատարակվել![]() 13 հունվարի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում լույս է տեսել «Քահանայի թոռները. Դերսիմի հայերը- 1» գիրքը: Գրքի հեղինակ Քյազըմ Գյունդողանը փորձում է գտնել թե՛ 1895-ի կոտորածների, թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ընթացքում իրենց ունեցվածքը, լեզուն, կրոնն ու մշակույթը կորցրած, իրենց հողերից արտաքսված հայերի պատմությունը: Այս գիրքը ներկայացնում է 1937-1938-ին Դերսիմի ջարդերից փրկված Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները: Դերսիմի հայերի մի մասը գուցե փրկվում է, սակայն իր ունեցվածքը, հավատքն ու սոցիալական կարգավիճակն է կորցնում։ Ջարդերից փրկված հայերը Դերսիմի տարբեր աշիրայությունների մոտ գոյության պայքար են մղում, Bolsohays.com-ին հղումով գրում է Tert.am-ը: 1915-ջարդերից հետո Դերսիմում իրենց գոյությունը շարունակած հայերի պաշտամունքի միակ վայրը՝ Հալվորի Սուրբ Կարապետ վանքը, ռմբակոծվում է այդ ժամանակ: Աշխատության հեղինակը հանդիպել, լսել ու գրի է առել փրկվածների պատմությունները, որոնք պատմել են ջարդերից առաջ իրենց կյանքի, ջարդերի, աքսորի, բռնի թուրքացման, իսլամացման ու ալևիացման մասին իրենց հիշողությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |