Transparency Int'l. Կոռուպցիայի վարկանիշում ՀՀ-ն 95-րդն է՝ 168 երկրից![]() 27 հունվարի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած կոռուպցիայի ընկալման վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը։ 2015-ի արդյունքներով ՀՀ-ն 100 միավորից ստացել է 35 միավոր։ Հայաստանն այս հորիզոնականը կիսում է Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ։ 2014-ի համեմատ Հայաստանի ցուցանիշը վատթարացել է 1 հորիզոնականով (2014-ի արդյունքներով երկիրը հայտնվել էր 94-րդ հորիզոնականում և ստացել 37 միավոր)։ Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 168 պետություն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով։ Ցուցիչը հաշվարկվում է Transparency International-ի սեփական մեթոդիկայով, որը հիմնված է հասանելի վիճակագրական տվյալների և հարցումների վրա, գրում է Tert.am-ը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը զբաղեցրել են 119-րդ տեղը, Վրաստանը՝ 48-րդ տեղը, Իրանը՝ 130-րդ տեղը, Թուրքիան՝ 66-րդ տեղը։ Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան: Վերջին երկու տեղը զբաղեցրել են ԿԺԴՀ-ն և Սոմալին, նրանց արդյունքները վերջին չորս տարիներին չեն փոխվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |