ՀՀ-ն մտադիր է փոխել Վրաստանով անցնող գազամուղի երթուղին` հեռացնելով Ադրբեջանի սահմանից![]() 27 հունվարի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է փոխել Վրաստանի տարածքով անցնող գազամուղի երթուղին, որով ռուսական գազն առաքվում է Հայաստան: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանը: Ինչպես նշել է Թադևոսյանը, Վրաստանի տարածքով անցնող գազատարի 17 կմ հատվածը և ՀՀ տարածքով անցնող 3-կիլոմետրանոց հատվածը գտնվում են անկայուն գոտում, Ադրբեջանի սահմանին շատ մոտ: Նա հիշեցրել է, որ գազատարը բազմիցս է վնասվել, այդ թվում քարաթափումների պատճառով, որի հետևանքով գազի մատակարարումը Հայաստան խափանվել է և հարկ է եղել անցնել պահուստային գազամատակարարման: «Ուստի որոշվել է փոխել գազամուղի երթուղին` բարձրացնելու համար առաքումների անվտանգության մակարդակը: Այժմ քննարկումներ են ընթանում, կա խնդրի լուծման մի քանի տարբերակ, իսկ քանի որ աշխատանքների հիմնական մասը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի, ապա հարցը քննարկում են երկու երկրների կառավարություններն ու ԱԳ և էներգետիկայի նախարարությունները»,-ասել է Թադևոսյանը: Ըստ նրա, ընկերությունը հուսով է, որ առաջիկայում պայմանավորվածություն ձեռք կբերվի Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ: Ընդ որում, «Գազպրոմ Արմենիան» արդեն նախագծային նախահաշվարկ է կազմել, որն ընդգրկվել է 2016-2018թթ. ներդրումային ծրագրի մեջ: «Վրացական կողմի դիրքորոշումից կախված կլինի նաև 3 կմ երկարությամբ հատվածի կառուցումը ՀՀ տարածքում, իսկ առայժմ մենք նախատեսել ենք ֆինանսական ծախսեր, հասկանալու համար թե ինչ գումար կպահանջվի, և նախնական քայլեր ենք ձեռնարկել»,-ասել է Թադևոսյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |