2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով

2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով

PanARMENIAN.Net - 2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով: Այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալները:

2015-ին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով:

Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։

ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ $1 մլրդ 377 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 19,9%-ով: Այդ թվում, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $39 մլն (2%-ի անկում), ՌԴ հետ՝ մոտ $1 մլրդ 173 մլն` կրճատվելով 18%-ով, Ղազախստանի հետ՝ $5 մլն` կրճատվելով 31.4%-ով ։ ԱՊՀ երկրներից առևտրաշրջանառությունը աճել է միայն Թուրքմեստանի հետ՝ կազմելով մոտ $18 մլն (12.1Ջ-ի աճ):

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 23,7%-ով՝ կազմելով մոտ $1 մլրդ 220 մլն: Այդ թվում Գերմանիային բաժին է ընկել $347 մլն (21.5%-ի անկում), Իտալիային` $197 մլն (7.8%-ի անկում), Բուլղարիային` մոտ $105 մլն (5.6%-ի նկում), Բելգիային՝ $97 մլն (35.9%-ի անկում), Նիդերլանդներին՝ մոտ $76 մլն (37.8%-ի անկում)։ ՀՀ առևտրաշրջանառությունն 2015-ին աճել է ԵՄ մի քանի երկի հետ, այդ թվում՝ Դանիայի` կազմելով $8 մլն (29.6%-ի աճ), Ռումինիայի՝ մոտ $56 մլն (41.7%), Հունաստանի՝ մոտ $17 մլն (10.3%):

2015-ի 12 ամսում արտահանման առավել զգալի ծավալներ են եղել հետևյալ ապրանքային խմբերում. հանքահումքային արտադրանք` մոտ $462 մլն (19,9%-ի աճ), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $307մլն (8,9%-ի անկում) և «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` մոտ $229 մլն (24,1%-ի անկում), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` $206 մլն (10.6%-ի անկում)։ Մանածագործական իրերի արտահանումը կազմել է մոտ $82 մլն` ավելանալով 62.9%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2015-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է $4 մլրդ 313 մլն 600 հազար` 2014-ի 11 ամսվա համեմատությամբ կրճատվելով 20.6%-ով:

ՀՀ-ից արտահանումը 2015-ի 11 ամսում կազմել է $1 մլրդ 345 մլն 200 հազար՝ 2014-ի նույն շամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով 4.7%-ով:

Ներմուծումը 2015-ի հունվար-նոյեմբերին կազմել է $2 մլրդ 968 մլն 400 հազար՝ 2014-ի 11 ամսվա նկատմամն կրճատվելով 26.2%-ով:

Կարդացեք նաև՝ ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ կարող է առաջարկել ՀՀ-ն

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---