ԱՄՆ-ն $10 մլն կհատկացնի Վրաստանին ՀՀ և Թուրքիայի հետ սահմաններն ամրապնդելու համար![]() 2 փետրվարի 2016 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահ ծառայությունը և ԱՄՆ ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը համաձայնագիր են կնքել սահմանները ամրապնդելու համար Վրաստանին 10 մլն դոլար հատկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` մեջբերելով վրաց ՆԳՆ-ի հաղորդագրությունը, առաջին հերթին կամրապնդվի հայ-վրացական սահմանը: «Մինչև 2017-ի մարտը հայ-վրացական սահմանի վրացական հատվածը ամբողջությամբ կհամալրվի վերահսկողության համակարգերով և տեխնիկական միջոցներով», - ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:, հայտնում է Tert.am-ը: Նախատեսվում է նաև «Քասումլո» և «Քեդա» սահմանային հատվածների ամրապնդումը, որոնք գտնվում են վրաց-թուրքական սահմանին: Ավելի վաղ Թուրքիայի հասցեին մեղադրանք էր հնչել, որ իր սահմանով հյուսիս են ներթափանցում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010-ին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին նախագահի կարգադրությամբ: Ծրագրի շրջանակում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք անցման կետերի արդիականացումը: Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |