ԱՄՆ-ն $10 մլն կհատկացնի Վրաստանին ՀՀ և Թուրքիայի հետ սահմաններն ամրապնդելու համար

ԱՄՆ-ն $10 մլն կհատկացնի Վրաստանին ՀՀ և Թուրքիայի հետ սահմաններն ամրապնդելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահ ծառայությունը և ԱՄՆ ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը համաձայնագիր են կնքել սահմանները ամրապնդելու համար Վրաստանին 10 մլն դոլար հատկացնելու մասին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` մեջբերելով վրաց ՆԳՆ-ի հաղորդագրությունը, առաջին հերթին կամրապնդվի հայ-վրացական սահմանը:

«Մինչև 2017-ի մարտը հայ-վրացական սահմանի վրացական հատվածը ամբողջությամբ կհամալրվի վերահսկողության համակարգերով և տեխնիկական միջոցներով», - ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:, հայտնում է Tert.am-ը:

Նախատեսվում է նաև «Քասումլո» և «Քեդա» սահմանային հատվածների ամրապնդումը, որոնք գտնվում են վրաց-թուրքական սահմանին:

Ավելի վաղ Թուրքիայի հասցեին մեղադրանք էր հնչել, որ իր սահմանով հյուսիս են ներթափանցում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010-ին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին նախագահի կարգադրությամբ: Ծրագրի շրջանակում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք անցման կետերի արդիականացումը: Բագրատաշենի անցակետի հինգ մասնաշենքի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքներն ընթացքի մեջ են: Մեծ մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---