Լաթաքիայում հայկական եկեղեցիներ են ավերվել, գերեզմանները՝ պղծվել![]() 2 փետրվարի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ավերել է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ղընեմյէ գյուղի եկեղեցիները: Սիրիայի բանակի հսկողության տակ անցնելուց հետո Ժակ անունով մեկն այցելել է Ղընեմյէ գյուղ, որտեղ գտնվել է իր տունը, տեսել, որ այն քարուքանդ է արված: Գյուղի հայկական և ավետարանական եկեղեցիները դիտավորյալ քանդված են, գերեզմանները՝ պղծված, գրում է «Արևելքը»-ը: «Այս չարիքի արմատը թուրքերն են, իրենք են քանդել: Իսկ զինյալները կրկնօրինակում են թուրքերին, որոնք կրոն չունեն»,- ասել է նա: Հունվարի 25-ին Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |