Հակառակորդը գնդակոծել է Բերքաբերը. Մարդատար մեքենա է վնասվել 3 փետրվարի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին՝ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենայի վրա: Գնդակները վնասել են ավտոմեքենայի դիմապակին եւ անվադողերը: Բարեբախտաբար, վարորդը չի տուժել: Բերքաբերի բնակիչները հայտնել են, որ այժմ կրակոցներ են արձակվում գյուղի ուղղությամբ, գրում է Aravot.am-ը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ադբեջանական զինուժի հենակետերից 2015-ի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Ադրբեջանի զինուժը դեկտեմբերի 22-ին կրակել է նաև Ոսկեվանի վրա. ժամը 21.30-ից մինչև 21.57-ը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից «Ուտյոս» տեսակի զենքից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվանի ներքին թաղի, գյուղի սկզբնամասի վրա: Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերը գնդակոծության էին ենթարկվել նաև սեպտեմբերի 1-ին, նոյեմբերի 5-ին: Իսկ սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |