ԵՄ հատուկ ներկայացուցիչն ու ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը![]() 5 փետրվարի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: «Զրույցի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում վերջին շրջանում բարադացած միջազգային իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների համար կայունության ու անվտանգության սպառանլիքների համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Հատուկ ուշադրության է արժանացել իրավիճակն Վրաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմաններին, ԵՄ դիտարկման առաքելության գործունեությանը: Արձանագրվել է Ռուսաստանի և Եվրամիության մտադրությունը` շարունակել կառուցողական գործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գծով ժնևյան հանդիպումների ընթացքում: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: 2015-ի նոյեմբերին Երևան այցի ժամանակ Զալբերը հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա նաև հաստատել էր ԵՄ աջակցությունը բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |