ՌԴ-ում առաջարկում են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը![]() 8 փետրվարի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին: Նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը, «Իզվեստիա» թերթին հղումով գրում է Tert.am-ը։ Նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»: Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ: Հիշեցվում է, որ 2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Կարդացեք նաև՝ ՌԴ ինքնաթիռին թույլ չի տրվել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի տարածքով Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |