ANCA-ի պահանջը՝ ավելացնել ԱՄՆ-ից ՀՀ-ին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունը

ANCA-ի պահանջը՝ ավելացնել ԱՄՆ-ից ՀՀ-ին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:

ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի $22.412.000, ինչը 22%-ով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել $10.936.000:

Ռազմական օգնությանը վերաբերող տարատեսակ ծրագրերի շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` $1.6 մլն երկրներից յուրաքանչյուրին:

Բացի այդ, Օբաման առաջարկել է հավելյալ $1.7 մլն հատկացնել Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայաքարի շրջանակում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի $5 մլն:

Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը $1.5 մլն է հատկացրել ԼՂ-ին:

Բացի այդ, ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել $40 մլն-ի, ինչպես նաև $10 մլն հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահային օգնելու համար:

Աղբյուրը հավելում է, որ ANCA-ն առաջարկում է Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10%-ը հատկացնել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---