ԱՄՆ-ն 22%-ով ավելացնում է ՀՀ-ին օգնությունը. ԼՂՀ-ին հատկացում չի նախատեսվում

ԱՄՆ-ն  22%-ով ավելացնում է ՀՀ-ին օգնությունը. ԼՂՀ-ին հատկացում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

ԱՄՆ Հայ դատի գրասենյակնԱՄՆ-ինառաջարկել էր $40 միլիոնտրամադրել՝ ներդրումային և առևտրյանին ծրագրերի իրականացման համար։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը նշել է, որառհասարակ ԱՄՆ-ի՝ արտաքին օժանդակության համար հատկացվող գումարները տարիների ընթացքում նվազել են, հաղորդում է «Ազատության» ռադիոկայանը։

«Այո, առաջադիմություն է, որ 22%-ով ավելի է, նախորդ տարվա համեմատ։ Բայց իրականությունն այն է, որ ընդհանրապես Ամերիկայի՝ արտաքին օժանդակության գումարները տարիների ընթացքում նվազել են, և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը աշխատում է ոչ միայն ընդլայնել այդ գումարները, բայց տեղյակ լինելով, թե ինչպիսին է ներկա քաղաքական իրավիճակը արտաքին օժանդակության, կենտրոնացնել մեր աշխատանքները նաև Ամերիկա-Հայաստան ներդրումների հզորացման ուղղությամբ», - նկատել է Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը։

ԱՄՆ-ի 2017-ի բյուջեի նախագծով, առաջարկվում է մոտ $11 միլիոն tրամադրել Ադրբեջանին։ Հայ դատի գրասենյակը, ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի դրսևորած ագրեսիան», մտահոգիչ է համարում, որ այս տարի ևս բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։

Ըստ հանձնախմբի, Ստեփանակերտին անհրաժեշտ է հատկացնել $5 միլիոն` Lady Cox վերականգնողական կենտրոնի համար, որտեղ տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ: Լեռնային Ղարաբաղին տարեկան $1.5 մլն-ի օգնություն էր տրամադրում USAID-ն (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն):

Հարցին, թե հանձնախումբը փորձո՞ւմ է ինչ-որ կերպ ազդել Սպիտակ տան որոշման վրա, Չուլջյանը պատասխանել է.

«Այո, նախագահական բյուջեների մեջ Արցախի համար հատուկ գումար նշված չի եղել նույնիսկ Օբամայից առաջ։ Որպես նոր ծրագիր, մենք կոչ ենք ուղղել, որ հինգ միլիոն գումար տրվի Ստեփանակերտում գտնվող Lady Cox վերականգնողական կենտրոնի համար»։

Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակը նաև նշել է, որ գրասենյակը ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները բյուջեով $10 մլն հատկացնի Սիրիայից և Մերձավոր Արևելքից Հայաստան եկած 20 հազար հային օգնելու համար։

Անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը $1.5 մլն է հատկացրել ԼՂ-ին:

Կարդացեք նաև՝ ANCA-ի պահանջը՝ ավելացնել ԱՄՆ-ից ՀՀ-ին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---