ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը բիզնես-դասընթացներ է կազմակերպում ՓՄՁ ղեկավարների համար![]() 12 փետրվարի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում աջակցելու նպատակով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլբանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ: Բանկի կողմից իրականացվող ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվում է 5 տարբեր թեմա՝ ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկն ապագայում կհամալրվի գործընկերների համար օգտակար այլ թեմաներով: Դասընթացներն այսուհետ կազմակերպվելու են ոչ միայն Բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների, այլև բանկի հաճախորդ չհանդիսացող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, որոնք մասնակցելուցանկություն կհայտնեն: Փոքր և միջին բիզնեսին օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ: Հերթական դասընթացները տեղի կունենան փետրվարի 23-ից 26-ը: Բիզնես-դասընթացներն անվճար են բոլոր մասնակիցների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |