ԵՏՄ-ն ու Վիետնամն ազատ առևտրի համաձայնագիր են կնքել![]() 16 փետրվարի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ում օրենսդիր գործունեություն իրականացնելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը և դրան կից արձանագրությունները: Համաձայնագիրն ամրապնդում է շուկաներում ապրանքների մուտքի հեշտացման վերաբերյալ երկկողմ պարտավորությունները: Կից արձանագրությամբ պարզաբանվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև ապրանքների, ընկերությունների ստեղծման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխադրման վերաբերյալ պարտավորությունների ցանկը, «ՏԱՍՍ»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մեկ այլ արձանագրությամբ կանոնակարգվում է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունները՝ ելնելով Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) առջև ստանձնած պարտավորություններից: «Համաձայնագրի իրագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ին ընդգրկելու համար»,- նշված է փաստաթղթում: ԵՏՄ-ին անդամակցող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի և Ղրղզստանի ու Վիետնամի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 29-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |