2015-ին ՀՀ 5 մարզում 6 նորակառույց առողջության առաջնային պահպանման կենտրոն է բացվել![]() 17 փետրվարի 2016 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 17-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015 թ. 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ և միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել և ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: Աշխատանքներ են կատարվել մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ 2015 թ. շահագործման են հանձնվել Ճամբարակի, Բերդի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը։ Տնտեսված միջոցների հաշվին 5 մարզում շահագործման են հանձնվել 6 նորակառույց և 1 հիմնանորոգված առողջության առաջնային պահպանման կենտրոններ և ամբուլատորիաներ։ Ավարտվել են ևս 5 առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի կառուցման և 1-ի հիմնանորոգման աշխատանքները։ Շարունակվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ընթացքի մեջ է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |