Զեկույց. ՀՀ-ն կյանքի մատչելիությամբ 42-րդն է աշխարհում, զիջում ենք գրեթե բոլոր հարևաններին

Զեկույց. ՀՀ-ն կյանքի մատչելիությամբ 42-րդն է աշխարհում, զիջում ենք գրեթե բոլոր հարևաններին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Go Banking Rates ընկերությունը կազմել է աշխարհի երկրների վարկանիշ՝ ըստ դրանց քաղաքացիների միջին գնողունակության:

Ցանկը կազմելիս հետազոտությունը օգտվել է գնողունակության, վարձակալման արժեքի, սննդի արժեքի, սպառողական գնի ինդեքսի տվյալներից, համեմատելով դրանք Նյու-Յորքի ցուցանիշների հետ:

Հայաստանցիների գնողունակությունը 65.6%-ով նվազ է, քան Նյու Յորքի բնակիչներինը, իսկ բնակարանների վարձակալությունը, սնունդն ու ծառայություններն էժան են համապատասխանաբար 89.3, 71.4 ու 63.3%-ով: Ընդհանուր ցանկում Հայաստանը 42-րդ տեղն է զբաղեցրել, հայտնվելով Ֆիլիպինների ու Եգիպտոսի միջև:

Կյանքը Հայաստանում ավելի էժան է, քան Նիդերլանդներում, Ավստրիայում, Բելառուսում, Դանիայում, Չինաստանում ու մի շարք այլ երկրներում, սակայն ավելի թանկ, քան բոլոր հարևան երկրներում՝ բացառությամբ Իրանից (66-րդ հորիզոնական), Գերմանիայից (35-րդ հորիզոնական), Չեխիայից (9-րդ հորիզոնական), Ղազախստանից (66-րդ հորիզոնական), Իսպանիայից (33-րդ հորիզոնական) ու բազմաթիվ այլ եվրոպական երկրներից:

Վրաստանը ցանկում 33-րդ, Ադրբեջանը՝ 23-րդ, ՌԴ-ն՝ 39-րդ հորիզոնականում են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---