Հայաստանից արտահանումն աճում է, ներմուծումն՝ ընկնում

Հայաստանից արտահանումն աճում է, ներմուծումն՝ ընկնում

PanARMENIAN.Net - ԱՎԾ օպերատիվ տվյալներով՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվարին կրճատվել է 13.8% 2015-ի հունվարի համեմատությամբ՝ կազմելով մոտ $242.4 մլն:

2016-ի հունվարին արտահանումը կազմել է $89.2 մլն՝ աճելով 5.6%-ով 2015-ի նույն ամսվա համեմատ:

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 22,2%՝ կազմելով $153.2 մլն:

Այսպիսով, առևտրաշրջանառության բացասական սալդոն 2016-ի հունվարին կազմել է $64 մլն:

2015-ի 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 3.9%-ով:

2015-ին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն՝ նվազելով 26.5%-ով:Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն:Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։

Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին

2015-ին ՀՀ-ից արտահանումը կրճատվել է մոտ 4%-ով, ներկրումը՝ 26.5%-ով

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---