McDonald's-ը հերքում է՝ Հայաստանում ռեստորան բացել մտադիր չեն![]() 3 մարտի 2016 - 21:29 AMT PanARMENIAN.Net - McDonald's ցանցը չի պատրաստվում Հայաստանում ռեստորաններ բացել: Այդ մասին հայտնել է Եվրոպայում ցանցի ներկայացուցչության մամուլի խոսնակ Ջոանա դե Քոնինգը, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն: Ավելի վաղ վրացի գործարար Թեմուր Չկոնիան տեղեկացրել էր Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացելու մտադրության մասին: Նա նշել է, որ հարցը քննարկվելու է ապրիլին՝ Օրլանդոյում McDonald's ընկերության ղեկավարների հավաքին, ու կարծիք է հայտնել, որ լուծումը դրական կլինի: Որպես «կողմ» փաստարկներ, Չկոնիան, մասնավորապես, նշել էր, որ հայաստանցիները սիրում են այցելել ցանցի թբիլիսյան ռեստորանները: McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |